Լոգիստիկա

Ընկերության մասնագետները, վերլուծելով բեռի տեղափոխմանը վերաբերող պահանջները, պատվիրատուին կներկայացնեն իրենց առաջարկները փաթեթավորման ձևի և նյութի, նշանակման վայր հասցնելու համար լավագույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ, կհայտնեն տարանցիկ կետում բեռների վերահսկման և ներմուծող երկրում մաքսային մաքրման իրականացման մասին:

Պատվիրատուին կիրազեկեն մշակութային արժեքների արտահանման և ներմուծման համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված օրենքների և ակտերի, անհրաժեշտ փաստաթղթերի, մաքսային ձևակերպումների մասին, ինչպես նաև կօգնեն նախապատրաստել բեռը մաքսային զննմանը (ներառյալ փաստաթղթերի ձևակերպումը):


  • ԱՐԿԱՆԵԼի մասնագետները կընտրեն յուրաքանչյուր իրի պահանջներից բխող փաթեթավորման տարբերակը, հաշվի առնելով նյութը, պահպանվածությունը, ստեղծման տարեթիվը, չափսերը, առաքման վայրը և մի շարք այլ գործոններ:

    Մեր մասնագետները կպատրաստեն բարձրօրակ արկղեր և տուփեր` նույն անհատական մոտեցումով:

  • ԱՐԿԱՆԵԼԸ կկազմակերպի ավիաբեռնագրի ձևակերպումը, բեռի տեղափոխումը օդանավակայան, բեռնման և բեռնաթափման աշխատանքների վերահսկումը, պահեստավորումը և արտահանումը:

  • Մեր մասնագետները հատուկ (զինված) ուղեկցությամբ, փաթեթավորված իրը կտեղափոխեն նշանակված վայր (այդ թվում` օդանավակայան), կհետևեն բեռնաթափման, բեռնման, պահեստավորման ինչպես նաև փաստաթղթերի ձևակերպման ողջ ընթացքին:

  • ԱՐԿԱՆԵԼ ընկերությունը հանդիսանում է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ Ապահովագրական ընկերության գործակալ արվեստի գործերի ապահովագրության բնագավառում, ինչը հնարավորություն է ընձեռում կարճ ժամկետում և նվազագույն տոկոսադրույքով ապահովագրելու բեռը “մեխից մեխ” կամ, ըստ պատվիրատուի ցանկության, մասնակի դեպքերի համար: